երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Քաղպայմանագիրը» ընդդիմադիր քաղաքապետերի իմփիչմենթի կասկածելի տակտիկա է օգտագործել. Freedom House

«Քաղպայմանագիրը» ընդդիմադիր քաղաքապետերի իմփիչմենթի կասկածելի տակտիկա է օգտագործել. Freedom House

Հայաստանի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն օգտագործել է իր քաղաքական «մկանները» ոչ մեծ բնակավայրերի քաղաքային խորհուրդներում, որտեղ մի շարք դեպքերում շարունակել է ընդդիմադիր քաղաքապետերի իմփիչմենթի գործելակերպը՝ օգտագործելով կասկածելի տակտիկա։ Իր ամենամյա «Nations in Transit 2024» զեկույցում այսպիսի կարծիք է հայտնել Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը։

«Ընտրական գործընթացն ընդհանուր առմամբ դրական գնահատական է ստացել տեղի եւ միջազգային դիտորդների կողմից։ Սակայն այն աչքի է ընկել նաեւ վարչական ռեսուրսների չարաշահմամբ կառավարող կուսակցության կողմից՝ այնպիսի մասշտաբներով, որոնք չեն եղել «թավշյա հեղափոխության» ժամանակներից»,- ընդգծվել է զեկույցում։

«Թեեւ  հեղափոխության ամենահայտնի ձեռքբերումներից մեկը քաղաքականության բաժանումն էր խոշոր բիզնեսից եւ օլիգարխներից, 2023 թվականը ցուցադրել է այս ուղղությամբ շրջադարձի տագնապալի նշաններ։ Մասնավորապես, երկու առանձին հետաքննություններ լույս են սփռել թափանցիկության բացակայության վրա «Քաղաքացիական պայմանագրի» ֆինանսավորման աղբյուրների առումով։ Եվ որ ավելի տագնապալի է՝ իրավապահ մարմինները մաքրել են «Քաղաքացիական պայմանագիրը» իրավախախտումներից, իսկ Փաշինյանը ներողություն է խնդրել, բայց հայտնել է, որ իր կուսակցությունը ոչ մի օրենք չի խախտել»,- նշել է Freedom House-ը։

Կազմակերպության գնահատմամբ՝ Երեւանի ավագանու ընտրությունները 2023թ. գկխավոր իրադարձությունն էին ներքին քաղաքականությունում եւ կարող են դիտարկվել որպես վստահության միջանկյալ թեստ  օրենսդիր մարմնում 2021թ. նախորդ համազգային քվեարկության եւ  2026թ. կայանալիք ընտրությունների միջեւ։

«Թեեւ ընդդիմությունը Երեւանում, ինչպես հայտնի է, ավելի ուժեղ է, քան այլ մարզերի մեծ մասում, «Քաղաքացիական պայմանագրին», այնուամենայնիվ, հաջողվեց ավելի շատ ձայներ հավաքել, քան ցանկացած այլ կուսակցության, սակայն նա բնավ չհասավ տեղերի այն շեմին, որն անհրաժեշտ է քաղաքապետի նշանակման համար։ Փաստացի, անգամ փոքրամասնության գործընկերոջ՝ «Հանրապետություն» խմբակցության հետ կոալիցիայով քաղաքն այժմ կառավարվում է փոքրամասնության խորհրդի կողմից»,- նշել է Freedom House-ը։

  • Կիսվել: