երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Քաղաքապետն անդրադարձել է Հանրապետության հրապարակի մետրոյի  քարե շինության հիմնանորոգման աշխատանքներին

Քաղաքապետն անդրադարձել է Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինության հիմնանորոգման աշխատանքներին

Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինության հիմնանորոգման մրցույթը կայացել է, երաշխիքներն էլ կներկայացնեն, որ պայմանագիր կքնենք: Այս մասին նշվեց այսօր՝ ապրիլի 11-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց. «Մրցույթը հաղթած կազմակերպությանն ասել եք, չէ՞, որ Հանրապետության հրապարակի հարակից տարածքն է, նշանավոր տարածք է, նորմալ պետք  է աշխատանքներ իրականացնի, գլխառադ չպետք է անեն:

Զգուշացրեք, որ եթե հանկարծակի ինչ-որ բան նենց չգնաց, իրենց ստուգող էլ է գալու ստուգի, ձեզ էլ հետը: Եթե մի բան նենց չեղավ, այդ բանկային երաշխիքը շատ արագ քաշելու ենք»:

  • Կիսվել: