հինգշաբթի, նոյեմբեր 12
12 / 11 / 2026
Քաղաքական ճգնաժամ Հայաստանում չկա. Արարատ Միրզոյան

Քաղաքական ճգնաժամ Հայաստանում չկա. Արարատ Միրզոյան

Քաղաքական ճգնաժամ Հայաստանում չկա: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Նախ՝ անցած ամառ տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ ՀՀ քաղաքացիները  շատ հստակ պատասխաններ են տվել մի շարք հարցերի, հանգուցալուծել են այն ժամանակ առկա քաղաքական ճգնաժամը: Հարկ է նշել նաև, որ այս ընտրությունները ճանաչվել են իբրև ժողովրդավարական և թափանցիկ բոլոր դիտորդական առաքելությունների կողմից»,- ասաց Միրզոյանը:

Նա նշեց, որ տեղի ունեցող քաղաքական ակցիաները բազմամարդ չեն:

«Տեղի ունեցող միտինգների սակավամարդությունը չի խոսում այն մասին, որ այդ հանրահավաքներն աջակցություն ունեն ՀՀ քաղաքացիների կողմից: Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, բոլորը խաղաղ հանրահավաքներ անցկացնելու իրավունք ունեն»,- ասաց Միրզոյանը:

Նա նշեց, որ կարող էր հասկանալ ընդդիմությանը, եթե այն խոսեր 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղարկելու, սահմանազատման եւ հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացից դուրս գալու անհրաժեշտության մասին։ Բայց քանի որ ընդդիմությունը դա չի անում, դա հուշում է շահարկումների մասին:

  • Կիսվել: