ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պուտինը գոհ է, իսկ Զելենսկին բանակցությունները «ոչ-ոքի» է անվանել

Պուտինը գոհ է, իսկ Զելենսկին բանակցությունները «ոչ-ոքի» է անվանել

Լավ, գոհ եմ: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` խոսելով է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման մասին։ Հայտնոմ է Ռիա Նովոստի գործակալությունը:

Պատասխանելով լրագրողների հարցին, ՌԴ ղեկավարն ասել է.

«Լավ, գոհ եմ»:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին նույնպես գնահատել է Պուտինի հետ բանակցությունները և ասել, որ առայժմ «ոչ-ոքի» է: 

Նա նշել է նաև, որ Պուտինը բծախնդիր է, և նրա հետ բանակցություններ վարելը դժվար է:

«Նա բոլոր հարցերը քննարկում է՝ անդրադառնալով բոլոր մանրուքներին: Եվ մենք սկսում ենք կարգավորել ամեն բառը: Դա բարդ է: Ես ուղղակի ուրիշ մարդ եմ, արագ. ես մեկ անգամ մտածում եմ և վերջ, պայմանավորվեցինք: Բայց ոչ, այստեղ այլ կերպ է, այլ բնական կենսամեխանիկա է»,- ասել է Զելենսկին:

  • Կիսվել: