չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մենք առաջարկել ենք տարբերակ, որով Ղարաբաղը և երկու շրջանները մնան Հայաստանի իրավասության ներքո. Պուտին

Մենք առաջարկել ենք տարբերակ, որով Ղարաբաղը և երկու շրջանները մնան Հայաստանի իրավասության ներքո. Պուտին

Մենք առաջարկել ենք կարգավորման տարբերակ, որով Ղարաբաղը, Քելբաջարի և Լաչինի շրջանները մնում էին Հայաստանի իրավասության ներքո։ Այս մասին Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պատասխանելով «Հայաստանի շրջադարձի» մասին հարցին՝ ՌԴ ղեկավարը նշել է.

«Չեմ կարծում, որ կա ինչ-որ շրջադարձ. Մենք տեսնում և հասկանում ենք, թե ինչ է կատարվում։ Այս մասին շատ բան կա ասելու։ Մենք առաջարկել ենք մեր կարգավորման տարբերակները, սա հայտնի է։ Հայաստանը վերահսկում էր յոթ շրջան, որոնք իր վերահսկողության տակ էր պահում հայ-ադրբեջանական հայտնի հակամարտությունից հետո։

Մենք առաջարկել ենք Ադրբեջանի հետ համաձայնության գալ այնպես, որ երկու շրջանները՝ Քելբաջարն ու Լաչինը, նաեւ ամբողջ Ղարաբաղը, փաստացի մնան Հայաստանի իրավասության ներքո։ Բայց Հայաստանի ղեկավարությունը սրա հետ չհամաձայնեց, թեև մենք 10 կամ 15 տարի փորձում էինք համոզել Հայաստանի ղեկավարությանը։ Տարբեր տարբերակներ, բայց ի վերջո ամեն ինչ հանգում էր դրան:

Մեր հարցին՝ ի՞նչ եք անելու, մեզ պատասխանում էին՝ պայքարելու ենք։ Ի վերջո, ամեն ինչ հասավ այն իրավիճակին, որն այժմ ձևավորվել է։ Բայց խոսքը միայն վերջին հակամարտության արդյունքների մասին չէ: Բանն այն է, որ Հայաստանի ղեկավարությունն, ըստ էության, ճանաչեց Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: