կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Փորձում ենք հընթացս լուծել խնդիրները․ Վահան Քերոբյանը՝ խաղողագործների բողոքի ակցիայի մասին

Փորձում ենք հընթացս լուծել խնդիրները․ Վահան Քերոբյանը՝ խաղողագործների բողոքի ակցիայի մասին

Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում լրագրողներն էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին խաղողագործների բողոքի ակցիայի վերաբերյալ հարց են ուղղել:

«Անցած տարի շատ քիչ է սպառվել կոնյակ, և ընկերությունները ցածր սպառման պայմաններում, միևնույն է, բավականին շատ մթերել են: Բնականաբար, պետք է պաշարները և վաճառքները բալանսավորվեն, որպեսզի նորից ընկնենք նորմալ աշխատանքային ցիկլի մեջ: Խաղողագործների հետ կապված բոլոր խնդիրներին տեղյակ ենք և ամենօրյա ռեժիմով զբաղվում ենք այդ հարցով: Իմ տեղակալներից մեկը միայն այդ հարցով է զբաղվում, ես եմ ներգրավված, փոխվարչապետն է ներգրավված: Փորձում ենք հընթացս լուծել խնդիրները և միևնույն ժամանակ այնպես անել, որ բերքը գետնին չմնա»,- ասաց Վահան Քերոբյանը:

Հիշեցնենք՝ երեկ Արարատի մարզում խաղողագործները բողոքի ակցիա են իրականացրել ու նշել, որ խաղող մթերող ընկերությունները չեն ընդունում բերքը կամ շատ ցածր գին են առաջարկում։

  • Կիսվել: