Լոռու մարզում «MAN» մակնիշի ավտոցիստեռնը բшխվել է երկաթե արգելապատնեշներին
Հոկտեմբերի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում Վրաստանի Հանրապետության քաղաքացի Գիորգի Կոբակիձեն իր վարած «MAN» մակնիշի ավտոցիստեռնով բախվել է երկաթե արգելապատնեշներին և կիսակողաշրջված հենվել ժայռին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։



