Փոփոխություններ Ռումինիա մուտք գործելու ընթացակարգերում
Դեկտեմբերի 20-ից սկսած ոչ ԵՄ անդամ, երրորդ երկրներից (այդ թվում՝ 🇦🇲) Ռումինիա մուտք գործելու դեպքում գործում են հետևյալ պայմանները.
14 օր կարանտին (համաճարակաբանական պահանջներին չհամապատասխանելու դեպքում),
10 օր կարանտին (միայն ՊՇՌ հետազոտության բացասական պատասխան ունենալու դեպքում),
‼️Կարանտինից ԱԶԱՏՎԱԾ են հետևյալ խմբերը՝
- Անձինք, ովքեր ունեն պատվաստման ապացույց ԿԱՄ վերջին 180 օրում ապաքինման ապացույց ԵՎ ՊՇՌ հետազոտության բացասական պատասխան,
- ՄԻնչև 12 տարեկան երեխաները,
- 12-ից 16 տարեկան երեխաները ՊՇՌ հետազոտության բացասական պատասխան ունենալու դեպքում,
- 24 ժամով տարանցիկ ուղևորները,
- 72 ժամից պակաս Ռումինիա այցելող անձինք երեխաները ՊՇՌ հետազոտության բացասական պատասխան ունենալու դեպքում,
- Դիվանագիտական անձնագրեր ունեցողները, ովքեր պատվաստված չեն և չունեն վերջին 180 օրում ապաքինման ապացույց՝ ՊՇՌ հետազոտության բացասական պատասխան ներկայացնելու դեպքում:
Պահանջվող ՊՇՌ հետազոտությունը պետք է արվի չվերթից 48 ժամ առաջ: