երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պետք է քննության առնեն երկու իրադարձություններ, ինքնասպանության վարկածը ուղղակի բացառում եմ․ Մալյան

Պետք է քննության առնեն երկու իրադարձություններ, ինքնասպանության վարկածը ուղղակի բացառում եմ․ Մալյան

Եթե ցանկություն ունեն այս գործը բացահայտելու իրավապահները պետք է քննության առնեն այս երկու իրադարձությունների հետ փոխկապակցված վարկածները: Այս մասին ֆեյսբուքյա իր գրառման մեջ հայտնել է «ՎԵՏՕ» շարժման ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը։

«Գեորգի Կուտոյանը շատ կարճ պաշտոնավարեց ԱԱԾ պետի պաշտոնում: Այդ կարճ պաշտոնավարման ընթացքում ազգային անվտանգության տեսանկյունից երկու խոշոր իրադարձություն տեղի ունեցան մեր երկրում:

1. ՊՊԾ գնդի վրա ահաբեկչական հարձակումը:

2. 2018թ. ապրիլյան իշխանափոխությունը:

Եթե ցանկություն ունեն այս գործը բացահայտելու իրավապահները պետք է քննության առնեն այս երկու իրադարձությունների հետ փոխկապակցված վարկածները:

Ինքնասպանության վարկածը ուղղակի բացառում եմ:

Ի դեպ, սորոսականները արդեն սկսել են ակտիվորեն կեղծ ինֆո շրջանառել այս թեմայով:

Ցավակցություններս Կուտոյանի ընտանիքին»,- գրել է նա:

  • Կիսվել: