երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Պետք է գերիներին վերադարձնել տուն. ԵԽԽՎ պատգամավոր

Պետք է գերիներին վերադարձնել տուն. ԵԽԽՎ պատգամավոր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվում է Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ վերադարձման հարցը:

Պատգամավոր Ստեֆան Շենեխն իր խոսքում նշեց, որ այսօր ելույթ է ունենում ոչ թե որպես Ադրբեջանի հարցով համազեկուցող, այլ որպես ԵԽԽՎ պատգամավոր:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք պետք է օգտագործենք այս ֆորումը հակամարտությունների կարգավորման, խաղաղության հասնելու համար: Ադրբեջանում դեռևս կան մարդիկ, որոնք անհետ կորած են, կան մեծ թվով զինծառայողներ, որոնք դեռևս մնում են որպես գերի Ադրբեջանում: Պետք է հստակ ասել այս մասին և ողջ լրջությամբ՛՛:

Շենեխն ասաց նաև, որ բազմաթիվ քաղաքացիական անձինք են զոհվել պատերազմի ընթացքում, և կարևոր է հարգանքով վերաբերվել հակառակորդին, գնալ խաղաղության:

«Խնդրում եմ, կոչ եմ անում Ադրբեջանին՝ եկեք առևտուր չանենք՝ արդյոք զինծառայողները գերեվարվել են պատերազմից առաջ, թե հետո: Պետք է նրանց վերադարձնել տուն»,-հավելեց նա:

  • Կիսվել: