շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Պետական իրավասու մարմինները չեն ապահովում Գագիկ Խաչատրյանի բուժում ստանալու սահմանադրական իրավունքը. Փաստաբանական թիմ

Պետական իրավասու մարմինները չեն ապահովում Գագիկ Խաչատրյանի բուժում ստանալու սահմանադրական իրավունքը. Փաստաբանական թիմ

ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը ահազանգում է, որ մշտապես խախտվում են Խաչատրյանի իրավունքները, այդ թվում անհրաժեշտ բուժում ստանալու մասով։ Առկա են միջազգային եւ տեղական բժիշկների կողմից արձանագրված փաստաթղթեր, որտեղ նշվում է, որ Գագիկ Խաչատրյանը պետք է վիրահատության ենթարկվի, եթե ոչ, ապա կլինեն լուրջ հետեւանքներ։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Խաչատրյանների փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը։

«Եթե այս խախտումները շարունակվեն եւ անհապաղ լուծում չստանան, ապա կքննարկենք նաեւ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հարցը», - նշել է պաշտպանը։

Նա հավելել է, որ փաստաբանական խումբը դիմել է նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին։

«Հուսով ենք եւ վստահ, որ ՄԻՊ-ը հնարավորինս արագ կարձագանքի այս խախտումներին», - ասել է նա։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Փաստաբանները միջնորդել էին նաեւ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով, ինչը եւս մերժվեց։                

  • Կիսվել: