երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Գագիկ Խաչատրյանը վարակվել է կորոնավիրուսով. դատական նիստը հետաձգվել է

Գագիկ Խաչատրյանը վարակվել է կորոնավիրուսով. դատական նիստը հետաձգվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, այսօր պետք է տեղի ունենար ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը, սակայն այն հետաձգվել է:

Դատարանում Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը վարակվել է կորոնավիրուսով:

ՀՀ ֆինանսների նախկին նախարարը մեղադրվում է 2008-2014 թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։

  • Կիսվել: