հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Պետական դшվшճшն Նիկոլն ինձ մեղադրում է դшվшճшնության մեջ. Թևանյան (տեսանյութ)

Պետական դшվшճшն Նիկոլն ինձ մեղադրում է դшվшճшնության մեջ. Թևանյան (տեսանյութ)

Քիչ առաջ տեղեկացա, որ Նիկոլ Փաշինյանը ինձ մեղադրել է պետական դավաճանության մեջ: Պատկերացնո՞ւմ եք, Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին ծառայող և պետական դավաճանությամբ Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանը ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

Ըստ նրա՝ սա խոսում է մի բանի մասին, որ հաճախորդը հուզված է, նյարդայնացած, փրփուրներից է կախվում, համոզված է, որ հանրահավաքի հարթակից ռեպրեսիաների դիմելով, հրահանգներ տալով՝ կարողանալու է վերարտադրվել:

«Պետք է ասեմ, որ իր կոկորդին է կանգնելու այս ապօրինությունը. փաստացի ինքը հրահանգներ է իջեցնում իրավապահ կոչված համակարգին և ցուցումներ է տալիս, թե ում պետք է կալանավորեն, ում՝ ոչ, ում դեմ գործ հարուցեն, ում դեմ՝ ոչ»,- ասել է նա:

«Նիկոլ Փաշինյան, ուշադիր լսիր, դու թուրքի կոշիկները լիզող, թուրքի պահած իշխանության պարագլուխ ես, Ադրբեջանի շահերին ես ծառայում, դու Ալիևին խոստացել ես ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում, Սահմանադրության փոփոխություն, Ցեղսապանության ուրացում: Դու պետական դավաճան ես».- ասել է նա:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձորում քարոզարշավի ժամանակ Փաշինյանը սպառնացել էր Թևանյանին՝ ասելով, որ նրա դեմ քրեական գործ կհարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով:

  • Կիսվել: