շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պեսկովը հայտնել է, որ Պուտինն ու Փաշինյանը երկու անգամ են քննարկել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Պեսկովը հայտնել է, որ Պուտինն ու Փաշինյանը երկու անգամ են քննարկել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի և ուրբաթ օրերին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, զրուցակիցները քննարկել են իրավիճակը Ղարաբաղում։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, «որը ստեղծվել է ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում Ադրբեջանի զինված ուժերի առաջխաղացման հետևանքով»։

Հայաստանի ղեկավարն իրավիճակն անվանել է լարված և ընդգծել ռուս խաղաղապահների կողմից ադրբեջանական զինուժը իրենց սկզբնական դիրքերը վերադարձնելու անհրաժեշտությունը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: