չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
ՊԵԿ-ին ավանդային հաշիվ բացելու թույլտվություն ստացավ․ Կառավարությունը որոշումն ընդունեց

ՊԵԿ-ին ավանդային հաշիվ բացելու թույլտվություն ստացավ․ Կառավարությունը որոշումն ընդունեց

Կառավարությունը թույլատրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեին իր անվամբ ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել ՀՀ դրամով ավանդային հաշիվ։ Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:

ՊԵԿ-ն այս հաշվից ելքերը կարող է իրականացնել էլեկտրոնային եղանակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման նպատակն է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառման ժամանակ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձապետական միասնական (արդեն բացված) հաշվից վճարումները կանոնակարգելը:

  • Կիսվել: