Պատվիրակություն ենք ուղարկում ՀՀ նախագահի մոտ՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու. Սաղաթելյան
Ազգային ժողովը նիստ չի գումարել, ԱԺ-ն շարունակում է մնալ ոչ իր դիրքերում: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք քիչ հետո կհրապարակենք քաղաքական մեծամասնության պատգամավորների անունները, իրենք պարտավոր են ներկայանալ եւ հրավիրել ԱԺ նիստ:
Երկրորդ, մենք պատվիրակություն ենք ուղարկում ՀՀ նախագահի մոտ՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու եւ լուծումներ գտնելու շուրջ:
Երրորդ, նոր գլխավոր խելագարը հայտարարել է, որ եթե քաղաքական հայտարարությունները չափն անցնեն, կձերբակալեն: Եկեք բոլորս միասին ասենք՝ գլուխդ պատին կտաս, թե կարող ես մարդ ձերբակալել: Որեւէ մեկը չփորձի վախեցնել մեր ժողովրդին: Դուք պարտավոր եք հաշվի նստել ժողովրդի, բանակի հետ՛՛:


