երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Պատկերացնո՞ւմ եք, պետական ինստիտուտը թյուրիմացաբար թուղթ է տալիս. Բագրատ Սրբազան

Պատկերացնո՞ւմ եք, պետական ինստիտուտը թյուրիմացաբար թուղթ է տալիս. Բագրատ Սրբազան

Մեր երկրի պայծառատես Արդարադատության նախարարությունը հայտարարեց, թե Կիրանցում մարդկանց սեփականության վկայականները թյուրիմացաբար են տվել: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփելով օրը, ասաց Բագրատ Սրբազանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Պատկերացնո՞ւմ եք, պետական ինստիտուտը` Արդարադատության նախարարությունը, թյուրիմացաբար թուղթ է տալիս, ոչ թե մի փոքր նոտարական գրասենյակ, այլ Արդարադատության նախարարությունը: Ահավասիկ, ձեզ վկայություն մեր ապրած կյանքի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանցի բնակիչներն ունեն իրենց սեփականություն հանդիսացող տների եւ հողամասերի կադաստրի վկայականները եւ պնդում են, որ իրավունքով իրենց պատկանող հողը չեն զիջելու: Նրանք նաեւ բազմիցս հայտարարել են, որ իրենց որեւէ փոխհատուցում չի հետաքրքրում:

 

  • Կիսվել: