«Պատիվ ունեմ» խմբակցությունը ողջ կազմով «Ազատության» հրապարակում է
«Պատիվ ունեմ» խմբակցություն այս պահին իր ողջ կազմով «Ազատության» հրապարակում է։ Խմբակցության պատգամավորներն իրենց առաջնորդ Արթուր Վանեցյանի օրինակով չեն պատրաստվում լքել հրապարակը։
Նշենք, որ ՌԴ-ից վերադառնալուն պես խմբակցության առաջնորդ Վանեցյանը «Ազատության» հրապարակում «Ի փրկություն Արցախի» անջամկետ ակցիա է սկսել, որի նպատակը ՀՀ-ի գործող իշխանություններին հեռացնելն է։
«Եկել է այն կրիտիկական խահը, որ այլևս հոդվածներ գրելով, ելույթներ ունենալով, «Ֆեյսբուքում» ինչ-որ ստատուսներ գրելով՝ ոչ մի բանի չենք հասնելու։ Վերջին օրերին այս իշխանությունների կողմից արվող հայտարարությունները, այս իշխանւթյունների կողմից ժողովրդին հրամցվող տեղեկատվությունը խոսում է այն մասին, որ նրանք արդեն համակերպվել են Արցախի կորստի հետ, պատրաստ են Արցախը ամբողջությամբ հանձնել թշնամուն և արդեն հասնում ենք մի հանգրվանի, երբ գործ ունենք Հայաստանի անվտանգության հետ։
Խնդրում եմ՝ եկեք Ազատության հրապարակ, եկեք համախմբվենք, հզորանանք, ուժեղանանք և պայքարենք հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն հայ լինելու», - ասել է Արթուր Վանեցյանը։
Այլ ընդդիմադիր ուժերի, ինչպես նաև իշխանության արձագանքը այս նախաձեռնության առնչությամբ դեռևս չկա։