կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Քարոզարշավի առաջին օրը Վանեցյանը թիմակիցների հետ եղել է Տավուշի մարզում

Քարոզարշավի առաջին օրը Վանեցյանը թիմակիցների հետ եղել է Տավուշի մարզում

Մեկնարկել է Հայաստանի հանրապետական կուսակցության և «Հայրենիք» կուսակցության ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավը հանրապետության մարզերում:

Քարոզարշավի առաջին օրը դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը թիմակիցների հետ եղել է Տավուշի մարզում։ Նա Դիլիջանում հանդիպում է ունեցել բնակիչների հետ, ներկայացրել դաշինքի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, պատասխանել բնակիչներին հուզող հարցերին:

Տավուշցիներին առավելապես հետաքրքրել են «Պատիվ ունեմ» դաշինքի մոտեցումներն ու լուծման առաջարկները՝ կապված մեր երկրի անվտանգության, սահմանամերձ համայնքերի պաշտպանվածության ու հետագա զարգացման, Արցախի հիմնախնդրի լուծման, մեր պետության և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքների, գերիների վերադարձման հետ:

Արթուր Վանեցյանը հանդիպման մասնակիցներին անվտանգության ամրապնդման համատեքստում ներկայացրել է նաև իր գլխավորած դաշինքի պատկերացումները ՀՀ զինված ուժերի բարեփոխման վերաբերյալ:

  • Կիսվել: