չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Պատգամավորները հանդիպել են 44-օրյա պատերազմի մասնակիցների ծնողների հետ

Պատգամավորները հանդիպել են 44-օրյա պատերազմի մասնակիցների ծնողների հետ

Սույն թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը և փորձագետ Աննա Յարմալոյանը հանդիպում ունեցան 44-օրյա պատերազմի մասնակիցների ծնողների հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին պատերազմի մասնակիցների սոցիալական, առողջապահական և կրթական խնդիրները։ Այս հարցերի կարգավորման նպատակով պատգամավորները խոստացան առաջիկայում օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ։

  • Կիսվել: