կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պատերազմն անխուսափելի է, այն շատ ավելի ծանր է լինելու, քան 2016-ինն էր. Կիրո Մանոյան

Պատերազմն անխուսափելի է, այն շատ ավելի ծանր է լինելու, քան 2016-ինն էր. Կիրո Մանոյան

Կարծում եմ՝ առաջիկա պատերազմը շատ ավելի ծանր է լինելու, քան 2016-ինն էր։ Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունները չունեն Արցախի հարցի կարգավորման ոչ ռազմավարություն, ոչ հայեցակարգ և տարբեր պահերի ասում են տարբեր բաներ, որոնք ցույց են տալիս, որ ռազմավարություն ու հայեցակարգ իսկապես չկան։

«Պաշտոնական Երևանը շեշտում է բանակցություններին Արցախի մասկացության մասին, բայց վերջին՝ Բրատիսլավայում կայացած հնդիպումից առաջ, նույն վարչապետն ԱԺ-ում հայտարարում է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտ հարցի կարգավորման գծով մոտեցումների ոչ մի տարբերություն չկա, դրանք 100 տոկոսով նույնական են։ Դա հայտարարել այնպիսի հանդիպումից առաջ, որտեղ պետք է բարձրացվեր Արցախի մասնակցության հարցը, անհասկանալի է, որովհետև եթե նույն բանն եք ասելու, ինչո՞ւ Արցախը պետք է մասնակցի», - հարց ուղղեց դաշնակցական գործիչը։

Ըստ նրա՝ անկախ նրանից՝ սեղանին իսկապես կա փուլային կարգավորման փաստաթուղթ, թե ոչ, այդպիսի փորձեր եղել են դեռ հինգ-վեց տարի առաջ։

«Մինչ այս պահը բանակցությունների տրամաբանությունը եղել է այն, որ փաթեթային լուծումը կարող է  լինել փուլերով։ Մյուս կողմից, ռազմավարություն չունենալը մեզ կարող է գցել վտանգի մեջ։ Կարծում եմ՝ առաջիկա պատերազմը շատ ավելի ծանր է լինելու, քան 2016-ինն էր, որովհետև Ադրբեջանը պատրաստություն է տեսել։ Պատերազմն անխուսափելի է։ Մենք միշտ պետք է պատրաստ լինենք դրան», - ասաց Մանոյանը:

  • Կիսվել: