Փաշինյանը զգալի ջանքեր է ներդնում ԼՂ շուրջ պայմանավորվածությունների էությունը ՀՀ քաղաքացիներին բացատրելու ուղղությամբ. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադրում է բոլոր ջանքերը՝ Հայաստանի քաղաքացիներին բացատրելու ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իմաստն ու էություն, և Կրեմլում լիահույս են, որ այդ բաատրությունները պատշաճ կընդունվեն։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
«Գիտենք, որ վարչապետ Փաշինյանը զգալի ջանքեր է ներդնում՝ բացատրելու այդ պայմանավորվածությունների իմաստն ու էությունը: Հույս ունենք, որ այդ բացատրություններն ըստ պատշաճ կերպով կընդունվեն»,- նշել է նա:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:


