ուրբաթ, հոկտեմբեր 2
2 / 10 / 2026
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը

Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը

Արցախի Շուշի քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի 13-րդ եռակողմ հանդիպումը։

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ հիշատակելով անցյալ տարի Թուրքիայում, ևս մեկ տարի առաջ՝ Վրաստանում կայացած հանդիպումները, Զաքիր Հասանովն ասել է, որ պետությունների ղեկավարների համատեղ ջանքերի շնորհիվ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ համագործակցության ձևաչափն արդեն վերածվել է տարածաշրջանային համագործակցության հաջողված մեխանիզմի, որը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար և մեծ ներդրում ունի խաղաղության, անվտանգության ու կայունության ապահովման գործում։

Հանդիպման ընթացքում նշվել է ժամանակակից մարտահրավերների, ինչպես նաև մեր տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող գործոնների դեմ պայքարի համար ջանքերը համատեղելու կարևորությունը։

Պաշտպանության նախարարներն ընդգծել են եռակողմ վարժանքների և մարզումների շրջանակի ընդլայնման կարևորությունը։ 

  • Կիսվել: