երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Փաշինյանը ծանոթացել է Կիրանցի նոր ճանապարհի կառուցման աշխատանքներին (տեսանյութ)

Փաշինյանը ծանոթացել է Կիրանցի նոր ճանապարհի կառուցման աշխատանքներին (տեսանյութ)

Տավուշ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:

Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում և տեսանյութ հրապարակել։

Կիրանցի նոր ճանապարհը նախատեսվում է կառուցել երկու ամսվա ընթացքում։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ-ում ասել էր․ «Երկու ճանապարհի մասին է խոսքը, մեկը՝ ամբողջովին նոր կառուցվող: Մոտ 750 մետր երկարություն կունենա նախնական հաշվարկներով: Շինարարությունը սկսվել է, և խնդրել ենք շինարարական ընկերությանը բավարար ուժեր ներդնել այնտեղ, որպեսզի աշխատանքները 2 ամսում ավարտեն: Հեշտ չէ, բայց անհնար էլ չէ: Ամեն ինչ կանենք, որ այդպես լինի:

Մյուսը գործող ճանապարհի մասին է, դեպի Աճարկուտ գնացող ճանապարհն է, որը նաև մի հատվածից՝ Կիրանցի մի այլ փողոցով, դուրս է գալիս և միանում է հանրապետական ճանապարհին: Ընդհանուր առմամբ մոտ 3,5 կմ երկարություն ունի, որի մի մասը հին, ասֆալտապատ ճանապարհ է՝ դեռ 70-80-ական թվականների, մյուս մասը գրունտային, նեղ ճանապարհ է:

Մենք այս ճանապարհն ուզում ենք հիմնանորոգել որոշակի, որպեսզի նորմատիվային, նոր չափորոշիչների համապատասխանեցվի: Լայնացնել և ամբողջն ասֆալտապատել: Այս ճանապարհը նույնպես սկսված է, և այս ճանապարհի համար նույնպես նախանշված է մոտ 2 ամիս ժամկետ»։

  • Կիսվել: