կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Փաշինյանը շեշտում է՝ իր այցը Ռուսաստան բարձր մակարդակով ու հարուստ բովանդակությամբ պետք է ընթանա

Փաշինյանը շեշտում է՝ իր այցը Ռուսաստան բարձր մակարդակով ու հարուստ բովանդակությամբ պետք է ընթանա

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ապրիլին նախատեսված է իր այցը Ռուսաստսանի Դաշնություն։

«Մենք հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք։ Պետք է ամեն ինչ անել, որ այդ այցը բարձր մակարդակով ու հարուստ բովանդակությամբ ընթանա», - ասաց նա։

Անդրադառնալով Փարիզ իր այցին՝ վարչապետը նշեց, թե քննարկել են հարցերի լայն շրջանակ։

«Մասնակցել ենք Ֆրանսիայի կառավարության հետ համատեղ կազմակերպված հայ-ֆրանսիական ֆորումին՝ նվիրված մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Կարծում եմ, որ հիմա պետք է այդ համաժողովն օգտագործելով նոր լիցք հաղորդենք Ֆրանսիայի և Հայաստանի տնտեսական և այլ ոլորտների գործակցությանը: Մեր առողջապահության, ԿԳՄՍ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներն էին ներկա:

Բազմաշերտ օրակարգ ունենք, կարևոր է, որ կենտրոնանանք այդ օրակարգի իրականացման վրա, տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ աշխատենք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրեց, որ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում, հայ-ֆրանսիական հարաբերություններից բացի, քննարկվել է հարցերի լայն շրջանակ:

Նիկոլ Փաշինյանը Փարիզում ոչ ֆորմալ հադիպում էր ունեցել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Անդրադարձ էր կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին: Վարչապետը ներկայացրել էր Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակն ու անթույլատրելի համարել Ադրբեջանի կողմից վերջին օրերին շարունակվող սադրիչ գործողությունները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: