կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Փաշինյանը պիտի հեռանա, պարտված առաջնորդով Հայաստանը ճգնաժամից դուսր գալու որեւէ հնարավորություն չունի. Գորգիսյան

Փաշինյանը պիտի հեռանա, պարտված առաջնորդով Հայաստանը ճգնաժամից դուսր գալու որեւէ հնարավորություն չունի. Գորգիսյան

Եթե ուզում ենք Հայաստանն առաջ գնա, Փաշինյանը պիտի հեռանա, պարտված առաջնորդով Հայաստանը ճգնաժամից դուսր գալու որեւէ հնարավորություն չունի։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է ձգում, հույս ունենալով, որ կրքերը կհանդարտվեն եւ նա կկարողանա մնալ իշխանության։

Անդրադառանլով դիտարկմանը, թե վարչապետն այսօր հետագա անելիքների վերաբերյալ հրապարակել է ճանապարհային քարտեզ, պատգամավորը նշեց․

«Ես կարծում եմ, որ նա այլեւս Հայաստանի քաղաքական դաշտում անելիք չունի։ Նա պիտի օր առաջ հեռանա, եւ միայն այդտեղ կարող է լինել այն հույսը, որ մենք կկարողանանք այս իրավիճակից դուրս գալ։ Այս իրավիճակից դուրս գալու ելքը վարչապետի անցնցում հեռանալն է, որից հետո պետք է ձեւավորվի ազգային համաձայնության Կառավարություն, իսկ որոշ ժամանակ անց էլ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։

 

  • Կիսվել: