երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Փաշինյանը պատասխան է տալու իր գործողությունների, հակասահմանադրական քայլերի համար. «Այլընտրանք» ՀԿ

Փաշինյանը պատասխան է տալու իր գործողությունների, հակասահմանադրական քայլերի համար. «Այլընտրանք» ՀԿ

Նիկոլ Փաշինյանը պատասխան է տալու իր գործողությունների, հակասահմանադրական քայլերի համար, պարզապես դա ժամանակի հարց է: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը։

Նշենք, որ «Այլընտրանք» հասարակական կազմակերպության անդամներ «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, հասարակական գործիչ Կորյուն Գրիգորյան այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ամփոփեցին անցնող տարին:

«Բայց նրա հետ պատասխանատու են նաև բոլոր այն պաշտոնյաները, որոնք ներկայացրել են, այսպես ասած, հին Հայաստանը և օգնել են Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանազավթման գործում»,-ասաց Մանթաշյանը:

Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը նշեց, որ եթե նախորդ տարի Փաշինյանը կարողանում էր իր անձի շուրջ ձևավորված վստահությամբ ստեղծել վստահության ընդհանուր մթնոլորտ և մեկ անձի շուրջ ձևավորել խորհրդարան, ապա այսօր նրան դա չի հաջողվում: Ըստ նրա՝ վարչապետն այսօր չի կարողանում իր ունեցած լեգիտիմությամբ գնալ հակասահմանադրական, հակաօրինական արարքների այնքան ազատ, որքան անցած տարի էր կարողանում:

«Խորհրդարանական կառավարման համակարգ ՀՀ-ն որպես այդպիսին չունի, այսօր մենք ունենք դրա փոխարեն մեկ դերասանի թատրոն, իսկ մեկ դերասանի թատրոնում լուրջ գործեր չեն բեմադրվում, ինչին մենք ականատես ենք լինում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե հեղափոխությունից հետո ժողովրդավարություն է ձեռք բերվել, նա նշեց, որ դա ևս իրականության հետ որևէ աղերս չունի: Գարեգին Պետրոսյանը նկատեց, որ արտաքին քաղաքական առումով ձախողումներ ունենք և Ռուսաստանի հետ հարաբերություններում կա կրավորական կեցվածք: 

  • Կիսվել: