կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Փաշինյանը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գործունեության մասին

Փաշինյանը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գործունեության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության շարունակման անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանի հարցին ի պատասխան:

«Դա օրակարգի կարևոր հարցերից մեկն է: Այդ թեմայով մենք հաղորդակցության մեջ ենք Ֆրանսիայի նախագահի հետ, նաև Ռուսաստանի նախագահի հետ ենք քննարկում այդ իրավիճակը և հնարավորությունը: Իմ կարծիքն այն է, որ այո` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը պետք է շարունակվի»,- ասաց Փաշինյանը:

 

Վարչապետը նշեց, որ համանախագահության ձևաչափի գործունեությունը պետք է շարունակվի, որպեսզի բոլոր հարցերը պատշաճ ձևով լուծում ստանան:

  • Կիսվել: