կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Փաշինյանը դժգոհել է համացանցում առկա բուլինգից

Փաշինյանը դժգոհել է համացանցում առկա բուլինգից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհել է համացանցում առկա բուլինգից և կշտամբել լրատվամիջոցներին անօբյեկտիվության համար:

Մարտի 19-ի ճեպազրույցում Փաշինյանը հարցեր բարձրացրեց համացանցում ատելության խոսքի տարածման համար պատժի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ հենց իրավապահները սկսում են միջոցներ ձեռնարկել, դա հակադարձ արձագանք է առաջացնում։ «Իսկ ինչո՞ւ նույնը չեք նկատում իմ ընտանիքի, անչափահաս երեխաների, մեր թիմի նկատմամբ։ Որովհետև անազնիվ եք, ոչ միայն անազնիվ եք, այլև անօբյեկտիվ», - հայտարարել է Փաշինյանը։

Դիմելով հարցը տված լրագրողին՝ նա վստահեցրել է, որ «Դուք չեք կարող մեր օգտին չքվեարկել, որովհետև հակառակ դեպքում դուք միմիմում մնալու եք անգործ, մաքսիմում՝ ձեզ սպառնում է հաշմանդամություն' գուցե թեթև, եթե շարունակեք այնպես օգտվել ձեր խոսքի ազատության իրավունքից, ինչպես հիմա եք օգտվում», - հայտարարել է վարչապետը։

Իշխող կուսակցության շարքերում կոռուպցիայի մասին հարցը Փաշինյանն ընդունել է սվիններով։ Մասնավորապես, վարչապետից հետաքրքրվել են պատգամավոր Հայկ Կոնջորյանի գործունեությամբ։ Ի պատասխան՝ Փաշինյանը հիշեցրել է, որ իրավապահներն ունեն օրենքով նախատեսված պարտականություններ, բայց նրանք բնավ պարտավոր չեն առաջնորդվել մամուլի քմահաճույքներով։ Վերջնականապես անցնելով հարձակման՝ Փաշինյանը ակնարկել է հենց լրագրողների անազնիվ գործունեության մասին, որոնք նույնպես «բնակարաններ են գնում», և պահանջել է նշել, թե ինչ գնով, որպեսզի համեմատի իշխանական պատգամավորների բնակարանների գների հետ։ «Դուք օգտագործում եք խոսքի ազատությունը մերկապարանոց մեղադրանքների համար։ Այդ ամենը դուք ինքներդ եք գրել (լրագրողը ձեռքում պահում էր ԶԼՄ-ների հրապարակումների տպված օրինակները)», - հայտարարել է վարչապետը։

Մեկնաբանելով «Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանին քննչական մարմիններ և դատարան հրավիրելը՝ հենց վարչապետի ենթադրյալ ամուսնական անհավատարմության թեմայով մի պիկանտ հրապարակման առիթով, Փաշինյանը հայտարարել է, որ պաշտպանելու է իր պատիվն ու արժանապատվությունը բոլոր օրինական ճանապարհներով, քանի որ խոսքը վարչապետի կարգավիճակի հանդեպ հարգանքի մասին է։ «Ինչպես ասվում է՝ պետության համար է ցավալի: Սա անձնական վրեժխնդրություն չէ», - վստահեցրել է Փաշինյանը:

  • Կիսվել: