կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փաշինյանը դարձյալ դիմեց ՀՀ քաղուժերին՝ սկսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումները

Փաշինյանը դարձյալ դիմեց ՀՀ քաղուժերին՝ սկսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակից դարձյալ դիմեց ՀՀ քաղաքական ընդդիմադիր ուժերին՝ սկսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումները։

Սակայն հրապարակում հավաքված ժողովուրդը սկսեց վանկարկել «ոչ ընտրություններին»։

Փաշինյանը ասաց, որ ամեն դեպքում իրավիճակը ինչ որ կերպ պետք է հանգուցալուծվի, քանզի Ազատության հրապարակում հավաքված է ժողովրդի մի հատված, որը պահանջում է ընտրություններ.

«Ուստի ես պատրաստ եմ նստել քննարկումների սեղանի շուրջ, նույնիսկ իմ ամենասուր քննադատների հետ»։

Նա նաև ասաց, որ բոլոր նրանք, ովքեր կխախտեն օրենքը կպատժվեն ողջ խստութրամբ։ Փաշինյանը նաև խոստացավ այլևս վերջ տալ «թավիշին», ինչը բուռն հավանության արժանացավ հավաքվածների կողմից։

  • Կիսվել: