կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Փաշինյանը բացել է Պանդորայի արկղը․«այսպես կոչված Հայոց ցեղասպանություն» արտահայտությամբ հղում են անում ՀՀ ղեկավարի հայտարարությանը․ Մարուքյան

Փաշինյանը բացել է Պանդորայի արկղը․«այսպես կոչված Հայոց ցեղասպանություն» արտահայտությամբ հղում են անում ՀՀ ղեկավարի հայտարարությանը․ Մարուքյան

 Մեծ ուշադրությամբ հետևում եմ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության արձագանքներին։ Այս մասին գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը ․

«Ու, ցավով պետք է նշեմ, որ Փաշինյանը բացել է Պանդորայի արկղը։

Վերջին օրինակներից մեկը, թերևս, «Վեստնիկ Կավկազա» YouTube-ալիքում լույս տեսած հերթական հաղորդման շրջանակներում ազգությամբ ադրբեջանցի լրագրող Էլմար Գուսեյնովի և ադրբեջանական նարատիվների լոբբիստ Մաքսիմ Շևչենկոյի քննարկումն էր այդ թեմայով։

Հաղորդման առաջին իսկ րոպեներին հնչում է «այսպես կոչված Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, ու հղվելով Հայաստանի ղեկավարի հայտարարության մեջ եղած հարցադրումներին, բանախոսները փորձում են բովանդակություն տալ իրենց կեղծ թեզին, թե իբր դա հայ ազգի հորինած առասպելն է։

Կան հարցեր, որոնց քննարկումը ջախջախում է խնդրի էությունը։ Այս պարզ ճշմարտությունը հասկանում են բոլորը, և հենց այդ պատճառով Հայոց ցեղասպանության թեման հայ հասարակության մեջ երբեք չի եղել քննարկման առարկա, բայց, արի ու տես, որ ՀՀ իշխանությունները փորձում են փոխել բնական իրավիճակը»։

  • Կիսվել: