երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Փաշինյանի շնորհավորանքը ԼՂՀ անկախության կապակցությամբ կարմիր գծի հատում էր». Ալիև

«Փաշինյանի շնորհավորանքը ԼՂՀ անկախության կապակցությամբ կարմիր գծի հատում էր». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» միջոցառման շրջանակում անդրադարձել է ապօրինաբար ձերբակալված և Բաքու տեղափոխված արցախցի նախկին ղեկավարներին:

«Լաչին վերադարձած բնակիչների հետ հանդիպմանը ես նշեցի, որ այս հարցին նորմալ լուծում կա։ Ես այն ժամանակ ասացի, որ եթե «անջատողական» առաջնորդները հանձնվեն, ապա նրանց նկատմամբ կարող է կիրառվել համաներում։ Ցավոք, իմ խոսքերը դարձյալ պատշաճ կերպով չգնահատվեցին։ Այսօր «անջատողականների»  առաջնորդներն Ադրբեջանում են։ Նրանք մեզ սպառնում էին, որ տանկերով կգան Ադրբեջան և Բաքու։ Այսօր նրանք սպասում են Ադրբեջանում դատավարությանը և մեր դատական համակարգի վերջնական վճռին։

Բայց, ցավոք, այն մարդիկ, որոնք «յուրովի մենաշնորհել էին» իշխանությունն այնտեղ, թույլ չտվեցին, որ դա տեղի ունենա։ Բացի այդ, սեպտեմբերին տեղի ունեցավ երկու իրադարձություն, որը մեզ համար նշանակում էր անցնել կարմիր գիծը։ Նախ՝ Հայաստանի վարչապետի շնորհավորանքը, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» անկախության կապակցությամբ, որը լիովին հակասում էր Հայաստանի վարչապետի ասածին և ստորագրածին։ Որովհետև անցած հոկտեմբերին Հայաստանը և նրա վարչապետը պաշտոնապես ճանաչեցին Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Սրանից և նույն ոգով բազմաթիվ հայտարարություններից հետո «անջատականներին» շնորհավորական նամակ ուղարկելը մեզ համար դարձավ միանգամայն անընդունելի և խիստ հակասական գործողություն»,- նշել է Ալիևը:

 

 

 

 

 

  • Կիսվել: