երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»

Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսելյան հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի «լռությունը» եւ խուսափողական պահվածքն անհանգստություն են առաջացրել ՔՊ-ում։ «Պատմական» հանդիպումից 1 շաբաթ է անցել, սակայն Փաշինյանը դեռ չի հանդիպել նրանց հետ, չի ներկայացրել հանդիպման ոչ հրապարակային դրվագները, չի տվել գնահատականներ, ինչպես արել է սովորաբար Հայաստանից դուրս հանդիպումներից հետո։ Հատկապես որ վերջերս նա առավոտից ուշ երեկո ԱԺ-ում էր՝ մասնակցում էր կառավարության 5-ամյա ծրագրի անցած տարվա գործունեության քննարկմանը:

ՔՊ-ականներն անհամբեր սպասել են, որ վարչապետը թեկուզ նիստերի մեծ ընդմիջումների ժամանակ կլուսավորի իր «ուսապարկերին», ավելին` չորեքշաբթի կեսօրից հետո արդեն հայտնի էր, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին, ընդդիմադիր պատգամավորները հարցազրույցներ էին տվել, որ գնալու են դատարան՝ Արմեն Աշոտյանին տված իրենց երաշխավորությունը ներկայացնելու, եւ Փաշինյանը կարող էր հրահանգել թիմին` արագ ավարտել հարցուպատասխանն ու փակ նիստ հրավիրել, սակայն դա էլ չի արել՝  խորացնելով իշխանական թիմի կասկածները»:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: