երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Փաշինյանի դեմքով ՀՀ-ում իշխանության են եկել Տեր-Պետրոսյանի միակողմանի փուլային զիջումների կողմնակիցները. Շարմազանով

Փաշինյանի դեմքով ՀՀ-ում իշխանության են եկել Տեր-Պետրոսյանի միակողմանի փուլային զիջումների կողմնակիցները. Շարմազանով

Նիկոլ Փաշինյանի դեմքով Հայաստանում իշխանության են եկել Լևոն Տեր-Պետրոսյանի միակողմանի փուլային զիջումների կողմնակիցները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ խոսանկ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Այսօր արդեն, ՀԱԿ-ի ներկայացուցիչները ուղիղ հայտարարում են, թե Փաշինյանը ցանկանում է վերադարձնել տեր-պետրոսյանական ֆորմատը, իսկ Իմ քայլի պատգամավորներից մեկն էլ հայտարարում է Փաշինյանի համաձայնության մասին, որ, այսպես կոչված, ադրբեջանական համայնքը Աիևի հետ մասնակցի բանակցություններին:
Բա մեկը չկա՞ ասի՝ ինչ ադրբեջանական համայնք, այ ընկեր:
Սա միչհամայնքային վեճ չէ, սա ինքնորոշման իրավունքի իրացման հարց է:

Հ.Գ.
Փաստորեն, երբ ժամանակին Փաշինյանը արտաբերում էր Ղարաբաղի հայեր եզրույթը, պատահականություն չէր, նա գիտեր, որ մի օր համաձայնելու է, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի մասնակցությանը բանակցություններին:

Հ.Հ.Գ.
Սա է էականը: Թե չէ Jingle bells-ից եք խոսում»:

  • Կիսվել: