Փաշինյանական ենիչերներները շուտով կգերազանցեն բոլշևիկներին. Լևոն Զուրաբյան
Վեհարանի վրա իշխանությունների ռազմականացված գրոհը Հայոց պատմության մեջ արձանագրվելու է որպես ամենախայտառակ էջերից մեկը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Նիկոլ Փաշինյանը եւ նրա ՔՊ-ական սպասարկուներն այսօր անցան այն սահմանը, որից հետո պիտի կոչվեն ենիչեր:
Ավելի վատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ վարվել են միայն բոլշևիկները: Փաշինյանական ենիչերներները նրանց էլ կգերազանցեն շուտով:
Մեր ամբողջ ժողովուրդը պետք է համախմբվի ժողովրդավարական օրինականության, Սահմանադրության և մեր ինքնության պաշտպանության շուրջ»,- գրել է նա: