երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Փաշինյան-Ալիև հանդիպում Սանկտ Պետերբուրգում նախատեսված չէ, բայց «նրանց մասնակցությամբ պաշտոնական ընթրիք կլինի». Կարապետյան

Փաշինյան-Ալիև հանդիպում Սանկտ Պետերբուրգում նախատեսված չէ, բայց «նրանց մասնակցությամբ պաշտոնական ընթրիք կլինի». Կարապետյան

Դեկտեմբերի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ:

Այնտեղ կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ մասնակից պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպում նախատեսված չէ, սակայն կայանալու է պաշտոնական ընթրիք, որին մասնակցելու են Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը: Այս մասին այսօր «Ազատությանը» փոխանցեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

Վերջին հանդիպումը հոկտեմբերին էր կայացել Աշխաբադում՝ ԱՊՀ-ի երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում:

Նախքան այդ հանդիպում կայացել էր արտի 29-ին Վիեննայում:

  • Կիսվել: