երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Պարտությունը սկսվում է հաղթանակից հետո հինգ վայրկյան անց. Բելյանինովը կոչ արեց պատերազմի արդյունքներից եզրակացություններ անել

Պարտությունը սկսվում է հաղթանակից հետո հինգ վայրկյան անց. Բելյանինովը կոչ արեց պատերազմի արդյունքներից եզրակացություններ անել

Հայերը հաղթաթուղթ ունեն, որը, թերեւս, աշխարհում ոչ մեկը չունի: Խոսքը Սփյուռքի մասին է: Այս մասին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Նուր Սուլթան տեսակամուրջի ժամանակ ասաց Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի գլխավոր քարտուղար Անդրեյ Բելյանինովը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Օրինակ՝ ՌԴ-ում ավելի շատ հայ է բնակվում, քան, հավանաբար, ՀՀ-ում՛՛: Ըստ փորձագետի՝ հայ հանրության շրջանում պետք է առաջին հերթին միմյանց ճշմարտությունն ասել ու սկսել նրանից, թե, օրինակ, ՀՀ-ում իրականում որքա՛ն մարդ է բնակվում:

Բելյանինովն ասաց. ՛՛Տնտեսության տեսակետից նույնպես օբյեկտիվ տվյալներ չկան: Իսկ ինչ կասեք մշակույթի առումով: Դուք այնքան եք տարվել քաղաքականությամբ, որ մոռացել եք ե՛ւ մշակույթի, ե՛ւ տնտեսության վերաբերյալ: Ժողովուրդը գնո՞ւմ է թատրոն, կոնսերվատորիա: Միեւնույն անձինք քվեարկում են մերթ մի կողմի, մերթ մյուսի օգտին՛՛:

Նա անդրադարձավ նաև Արցախյան պատերազմին և կոչ արեց դրա արդյունքներից եզրակացություններ անել. ՛՛Պարտությունը սկսվում է հաղթանակից հետո հինգ վայրկյան անց: Անչափ դժվար է ներսում ատելություն կուտակել:

Մեծահոգությունը մեծ ժողովուրդների ճակատագիրն է, անհրաժեշտ է կարողանալ ներել: Մոսկվայում, օրինակ, հայերի եւ ադրբեջանցիների միջեւ թշնшմnւթյnւն չկա: Այո, ամեն մի ժողովուրդ անհանգստանում է իր հայրենիքի համար, սակայն թշնшմnւթյnւն չկա՛՛:

  • Կիսվել: