կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պարտադրված հրադադարից հետո ռազմական գործողությունները տեղափոխվել են ՀՀ տարածք, մինչդեռ իրականում հսկայական անելիքներ կան․ Անդրանիկ Քոչարյան

Պարտադրված հրադադարից հետո ռազմական գործողությունները տեղափոխվել են ՀՀ տարածք, մինչդեռ իրականում հսկայական անելիքներ կան․ Անդրանիկ Քոչարյան

Պարտադրված հրադադարից հետո ռազմական գործողությունները տեղափոխվել են ՀՀ տարածք, մինչդեռ իրականում հսկայական անելիքներ կան՝ թե՛ քաղաքական դաշտի ներդաշնակությունը կառուցելու, թե՛ քաղաքական հարթակում խնդիրների լուծումը գտնելու առումով: Այդ մասին ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ ասաց իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Պատերազմը պետք է դադարեցնել Հայաստանի տարածքում: Լինե՛նք հանդարտ: Մենք անընդհատ կարող ենք մեղադրել... չեմ ուզում քննարկենք Փաշինյանի հրաժարականի հարցը, բայց պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որով պետք է հասնենք ներդաշնակման, որովհետև այս բարոյալքման պրոցեսի տակից միասին ենք դուրս գալիս: Մեր զինուժը ստացել է այնպիսի հարված, որ մենք ունենք առաջնահերթ խնդիր՝ փրկել զինուժի փշրանքները, որովհետև առանց դրա չենք կարող դիմակայել ապագա մարտահրավերներին: Պարտադրված հրադադարը մեզ հնարավորություն է տվել փրկել այդ փշրանքները»,- ընդգծեց Քոչարյանը: 

  • Կիսվել: