կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Պարոն Սաղաթելյանը, որը երկու քառօրյա է փախած է Ազգային ժողովից, իրապես լավ կանի, որ դատի իրեն․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)

Պարոն Սաղաթելյանը, որը երկու քառօրյա է փախած է Ազգային ժողովից, իրապես լավ կանի, որ դատի իրեն․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)

Արդեն երկրորդ քառօրյան է Ազգային ժողովից փախած ման եկող փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով մեզ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, ասել է, թե եթե տղա են, թող գան՝ նկատի ունենալով ինչ–որ արտահերթ նիստ։ Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վահագն Ալեքսանյանը։

«Պարոն Սաղաթելյանի դատարկ աթոռի առաջ և նրա բացակայությամբ թույլ տվեք, որ իմ փոխարեն պարոն Սաղաթելյանին պատասխանի հանճարեղ գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, որը «Փորքիկ իշխանը» հրաշալի ստեղծագործության մեջ ունի հետևյալը՝ ուրեմն դատիր ինքդ քեզ, դա ամենադժվարն է։  Եվ պարոն Սաղաթելյանը, որը երկու քառօրյա է փախած է Ազգային ժողովից, իրապես լավ կանի, որ դատի իրեն»,– ասաց նա։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ափսոսանք հայտնեց հանճարեղ գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիին նրանց առնչությամբ մեջբերելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

  • Կիսվել: