ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Պարոն Առուշանյանը Շիրակի մարզպետն է, և վերջակետ. Արսեն Թորոսյան

Պարոն Առուշանյանը Շիրակի մարզպետն է, և վերջակետ. Արսեն Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր։

Նախարարը Գյումրիում մասնակցել է «ՍՕՍ-մանկական գյուղեր» հիմնադրամի «Շիրակ» մասնաճյուղի բացմանը։

Լրագրողների հետ զրույցում Թորոսյանը անդրադարձել է հետվճարների տոկոսների բարձրացմանը, 3 միլիարդ պարգևավճարներին, ինչպես նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության վերաբերյալ խոսակցություններին։

«Պարոն Առուշանյանը Շիրակի մարզպետն է և վերջակետ»,- հայտարարել է Թորոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ մամուլում տարածվեց տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը 3 միլիարդ դրամ պարգևավճար է բաժանել իր թիմակիցներին։

Մանրամասները` տեսանյութում.

  • Կիսվել: