կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պարգևավճարներո՞վ բյուջե, թե՞ առանց դրա. քաղաքապետարանի ուշագրավ առաջարկը․ «Ժողովուրդ»

Պարգևավճարներո՞վ բյուջե, թե՞ առանց դրա. քաղաքապետարանի ուշագրավ առաջարկը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 22-ին Երեւանի ավագանին նիստ է հրավիրել: Ըստ մեր տեղեկությունների՝ այդ օրը քաղաքային իշխանությունները նպատակ ունեն քննարկելու Երեւանի քաղաքապետարանի 2021 թվականի բյուջեի նախագիծը, ավագանու անդամներին ներկայացնել երկու բյուջեի տարբերակ:

Առաջին տարբերակի բյուջեում ներառված են պարգեւավճարի համար նախատեսված գումարներ, իսկ երկրորդում այդ պարգեւավճարները չկան: Առաջարկվել է ավագանու անդամներին հանձնաժողովներում քննարկել ու որոշում կայացնել, թե որ տարբերակն է բոլորի համար ընդունելի: Բանն այն է, որ եթե Երեւանի ավագանու ընդդիմության հատվածը հաստատի, որ առաջին տարբերակն է, այսինքն՝ պարգեւավճարնորվ բյուջեն է ընդունելի, ապա քաղաքային իշխանությունները պարսավանքի ենթարկվելիս կհայտարարեն, որ դա եղել է նաեւ ընդդիմության որոշումը:

Դրա համար էլ, ըստ մեր տեղեկությունների, Երեւանի ավագանու ընդդիմադիր ուժերը քննարկում են, թե ինչպես պետք է վարվեն: Նույնիսկ քննարկվում է բոյկոտ հայտարարել ու ընդհանրապես չմասնակցել բյուջեի քննարկումներին ու հաստատմանը»:

  • Կիսվել: