երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Փարաքարում «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին մանդատները

Փարաքարում «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին մանդատները

Փարաքարի ավագանու այսօրվա նիստում «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին մանդատները եւ լքեցին նիստերի դահլիճը:

«Մենք բոլորս մանդատները վայր ենք դնում ու դուրս ենք գալիս, դուք ուզում եք քվեարկեք, ձեր խնդիրն է, Աստծու առաջ բոլորս պատասխան ենք տալու ինչ-որ մի օր, ցտեսություն ձեզ»,-ասաց «Ապրելու երկիր» խմբակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը:

Ավագանու անդամները դահլիճից դուրս գալուց բացականչեցին. «Կեցցե ժողովրդավարությունը»:

«Դավիթ Մինասյան» եւ ՔՊ խմբակցության անդամները միասին առաջադրեցին Դավիթ Մինասյանի թեկնածություն համայնքապետի պաշտոնում։

  • Կիսվել: