երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ով էլ դիմի, հիմա ներդրողներ չեն գա. Ծառուկյանը՝ արաբ ներդրողների մասին

Ով էլ դիմի, հիմա ներդրողներ չեն գա. Ծառուկյանը՝ արաբ ներդրողների մասին

իմնական հարցը թողած՝ ինչի մասին են խոսում, ջինսով կգային, մեծ տղան էր, կրտսեր տղան էր... ամոթ է, մարդիկ եկել էին գործով, եկել էին բիզնես ծրագրով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Ով էլ հիմա դիմի, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի որդին չի գա: Ամոթ ա,  մարդիկ գործով եկել էին, եկել էին բիզնես ծրագրով, նորից եմ ասում՝ թագավորի որ տղեն էր, ինչ կա, թագավորի ընտանիքից էր, թագավորի մեծը չէր, փոքրն էր, կրտսերն էր, հիմնական եկել էին բիզնես ծրագրով, ցանկացել են ներդրում անել, մնացածը թողում էր ձեր հայեցողությանը»,-ասաց պատգամավորը:

Հարցին՝ էլի՞ դիմելու է ներդրողներին, թե՞ հիասթափված է, Ծառուկյանը նշեց․

«Ով էլ հիմա դիմի, նրանք չեն գա, այդպիսի մոտեցում դուք տեսաք, որ ասացին՝ մենք զգացինք, որ անցանկալի հյուր ենք, ես նորից եմ ասում՝ մենք այսօր ոչ թե խանգարում ենք, այլ ցանկանում ենք աջակցել,  օգնել կազմակերպել, մեր երկիրն է, մեր պետություն է, եւ ժողովրդի սպասելիքներն  իրականություն դարձնենք, ես չգիտեմ մարդկանց մտածելակերպը, մենք խոսում ենք խնձորից, ցույց են տալիս ձմերուկ՝ մարդկանց խեղաթյուրելու, ուղղությունը փոխելու համար, հարցը տվել եք, թող հարցին պատասխանեն լիարժեք, եկել են, ուզեցել են ներդրում անեն, թե ջինսով կգան, դա հիմնական խնդիրը չի։ Ծառուկյանը անձնական շահ չունի, Ծառուկյանը ուզում է լավ լինի»։

Ինչ վերաբերում է պատգամավորի՝ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ արձակուրդ ուղարկելու նախագծի վերաբերյալ դիրքորոշմանը, նա նշեց.

«Ներկայացրեք, որ ճգնաժամ է, մենք էլ կողմ կքվեարկենք, բայց այսօր ոչ մի ճգնաժամ չկա, սա քաղաքական խնդիր է»:

  • Կիսվել: