կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ոստիկանությունը խուզարկել է «Հայրենիք» կուսակցության  անդամի բնակարանը

Ոստիկանությունը խուզարկել է «Հայրենիք» կուսակցության  անդամի բնակարանը

«Հայրենիք» կուսակցության  անդամ Բաբկեն Հարությունյանը հայտնում է, որ իր տանը ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել։ Նա գրել է․

«Վստահ եմ, որ կառավարության շենքում վեր ընկած խմբակը, որը պատվերներ է իջեցնում ուժային կառույցների ղեկավարներին, վստահ էր, որ ոչինչ չկա գտնելու, բայց և այնպես` քաղաքական հետապնդման շրջանակներում կիրառում է բոլոր միջոցները:

Դավաճան Նիկոլին սպասարկող խմբակ` քաղաքական ճնշումների տեմպը պահեք, չթուլացնեք, մեկ է շատ կարճ ժամանակ անց, երբ կհայտնվեք ճաղերի ետևում` ես ձեզ պերեդաչի չեմ բերելու»,- գրել է նա։

  • Կիսվել: