Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում բերման ենթարկված քաղաքացուն խոշտանգելու դեպքի առթիվ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել
ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում բերման ենթարկված քաղաքացուն խոշտանգելու դեպքի առթիվ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել։
Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր հայտնվել, տարածողները պնդում էին, որ այն արվել է Արաբկիրի բաժանմունքում։