հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ոստիկանների գործողությունները եղել են համաչափ. Արայիկ Հարությունյանը խոսեց երեկվա դեպքերի, մետրոյուվ երթևեկելու մասին

Ոստիկանների գործողությունները եղել են համաչափ. Արայիկ Հարությունյանը խոսեց երեկվա դեպքերի, մետրոյուվ երթևեկելու մասին

Այսօր ՀՅԴ երիտասարդական կառույցի ներկայացուցչի պահվածքը ցույց տվեց, որ իրենց համար այնքան հետաքրքիր չեն քննարկումները, որքան այն պահվածքը, որ այսօր կար եւ քաղաքական շահարկումները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՅԴ ներկայացուցչի արարքին, ով  մետրոյի ժետոն և հրաժարականի նամակ էր փոխանցել նրա:

«Մենք ունեինք տեղեկություն, որ նման մի բան պետք է տեղի ունենար այդ հանդիպմանը, դրա համար մենք հրավիրել ենք այս հարթակներին։ Մանավանդ, որ իրենք 2 օր առաջ գրանցվել էին այս հարթակին, որ գալու են քննարկման»,-նշեց նախարարը։

Հարությունյան խոսեց նաև երեկվա դեպքերի մասին, նշելով, որ իր ունեցած տեղեկություններով՝ ՀՅԴ երիտասարդների նկատմամբ ոստիկանների գործողությունները եղել են համաչափ:

Դիտարկմանը, թե արդյոք պատրաստվում է հրաժարական տալ, նախարարն ասաց․

«Ոչ, յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր օրակարգը, իսկ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչն ինքն է որոշում՝ լինել այդ քաղաքական օրակարգի մեջ, թե ոչ։ Սա կեղծ օրակարգ է, որոշակի քաղաքական ուժի վերակենդանացման փորձեր են, կարծում եմ՝ սա լավ փորձեր եւ լավ օրակարգ չի, ափսոս իմ խորհրդին չեն հետեւել»։

«Ես շաբաթ-կիրակի օրերին, եթե գործնական հանդիպում չի, ես տրանսպորտից եմ օգտվում, կարող եմ տաքսիների երթուղիները ցույց տալ, քաղաքային տրանսպորտից եմ օգտվում»,- հարցին՝ պատրաստվում է մետրոյով երթեւեկել, ասաց Արայիկ Հարությունյանը:

  • Կիսվել: