չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Որոշելու հարց չկա». ԼՀԿ-ի ընտրական ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը

«Որոշելու հարց չկա». ԼՀԿ-ի ընտրական ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնանն ասաց. «Որոշելու հարց չկա, դա շատ պարզ է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է»:

Պատգամավորը շեշտեց, որ դեռ մինչև արտահերթ ընտրությունների հայտարարումն իրենք առաջարկել էին անցումային կառավարության իրենց թեկնածունին. «Եվ դա Էդմոն Մարուքյանն էր: Որևէ փոփոխություն չէր էլ կարող լինել»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ հունիսի 10-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրենց ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը:

ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը նույնպես այսօր ԱԺ-ում հայտնել էր ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուի անունը. «Կարող եմ վստահաբար ասել, որ Գագիկ Ծառուկյանն է գլխավորելու ԲՀԿ-ն: Սա իմ անձնական կարծիքն է, որն իմ թիմակիցները կարծում եմ՝ կկիսեն»,-նշել էր պատգամավորը:

  • Կիսվել: