կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Որեւէ երաշխիք, որ Հայաստանը իր 29 800 քկմ տարածքը  ամրագրում է, մենք այդ առաջարկներում չենք տեսել. Վարդանյան

Որեւէ երաշխիք, որ Հայաստանը իր 29 800 քկմ տարածքը ամրագրում է, մենք այդ առաջարկներում չենք տեսել. Վարդանյան

Այդ առաջարկներում մենք, ի դեմս Ադրբեջանի,  չենք տեսել կողմ, որ ուզում է խաղաղություն, մենք տեսել ենք կողմ, որ ուզում է վավերացված փաստաթղթով ամրապնդել իր ձեռքբերումները: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, ով իր երեք գործընկերների հետ վերջերս ծանոթացել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ  կողմերի առաջարկներին:

«Եթե ինձ հարցնեն՝ լավ, կա՞ գոնե մի բան, որ Հայաստանն այդտեղ ձեռք է բերում, ես շատ պատասխանատու կերպով կարող եմ ասել, որ իմ տեսած առաջարկներում ես չեմ կարող առանձնացնել  մի կետ, որով Հայաստանը գրանցում է ձեռքբերում:

Երբ Հիքմեթ Հաջեւն ասում է, որ Ադրբեջանից Նախիջեւան գնացող բեռնատարները պետք է չստուգվեն, դա ձեռքբերո՞ւմ է, թե չէ: Շատ լավ է, որ ճանապարհները բացվում է եւ գործում է այն ռեժիմը, որը գործում է ՀՀ մնացած ճանապարհների վրա, բայց մենք այդ տարբերա՞կն ենք ունենալու: Ես այդպիսի ազդակ չեմ ստացել»,-ասաց նա:

Վարդանյանը նախ հիշեցրեց, որ Հայաստանը երբեք Ադրբեջանի հետ պատերազմի մեջ չի եղել, ապա շարունակեց. «Գլխավոր խնդիրները չեն լուծվել: Կարո՞ղ է արդյոք արդար խաղաղության պայմանագիր կնքվել մի երկրի հետ, որի տարածքում են գտնվում թշնամական զորքերը, որի հայ ղեկավարները Բաքվի բանտում են: Այս խնդիրները սկզբից չպե՞տք է հասցեագրվեն ու լուծվեն թեկուզ նախապայման ադրբեջանական զորքերը չպե՞տք է դուրս գան մեր տարածքից, որ մենք կարողանանք խոսել իրավահավասար պայմանավորվածությունների մասին»,-ասաց նա:

Քրիստինե Վարդանյանի խոսքով, որեւէ երաշխիք, որ Հայաստանը իր 29 800 քկմ տարածքը  ամրագրում է, իրենք չեն տեսել. «Փաստաթղթերում նման երաշխիք չկա:

Հաջորդը, այս պայմանագիրը, որ մեր հանրությանը վաճառում են որպես ցեմենտ բետոնով երաշխավորված խաղաղության պայմանագիր, որեւէ երաշխիք չկա: Մենք որեւէ ձեւով երաշխավորված չենք, որ պայմանագրի ստորագրման հաջորդ օրը էլի Ադրբեջանը չի հարձակվի:

  • Կիսվել: