չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
ԻՀՊԿ-ն պահանջում է նավերի համակարգում՝ չնայած ԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացմանը

ԻՀՊԿ-ն պահանջում է նավերի համակարգում՝ չնայած ԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացմանը

ԻՀՊԿ ռազմածովային ուժերը շարունակում են Հորմուզի նեղուցով անցնող նավերից պահանջել համակարգում, չնայած ԱՄՆ-ի կողմից սահմանված շրջափակման վերացմանը։ Այս մասին հայտնել է իրանական պետական հեռարձակող ընկերությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը շարունակում են կրկնել իրենց նախկին հայտարարությունը, որ Հորմուզի նեղուցով անցնել ցանկացող բոլոր նավերը պետք է համակարգվեն ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հետ։

Իրանական պետական հեռարձակող ընկերության տեղեկատվության համաձայն՝ այս պահին իրանական բոլոր նավերն անարգել անցնում են Հորմուզի նեղուցով. մասնավորապես, իրանական երեք նավթային լցանավեր այժմ գտնվում են Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում, իսկ ևս երկու նավ արդեն ուղղություն են վերցրել դեպի Իրանի հարավային ափի նավահանգիստներ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդիսացող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել էին Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը։ Այն նախատեսվում է ստորագրել Ժնևում հունիսի 19-ին։ Ինչպես նշել են Թեհրանում, հուշագրի ստորագրումից հետո 60-օրյա ժամանակահատվածում կողմերը քննարկելու են, ի թիվս այլ հարցերի, Թեհրանի միջուկային ծրագիրը, իսկ հունիսի 15-ից հայտարարվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտը, ինչպես նաև ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցումը բոլոր ճակատներում, ներառյալ՝ Լիբանանում։

  • Կիսվել: