կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հասել ենք այնտեղ, որ 3 տարի անց գերիների վերադարձը աննախադեպ հաջողություն են համարում. Վարդանյան

Հասել ենք այնտեղ, որ 3 տարի անց գերիների վերադարձը աննախադեպ հաջողություն են համարում. Վարդանյան

Հայաստանի նորանկախ պատմության ամենաթույլ կետում Հայաստանին ստիպում են ստորագրել ամենակարեւոր փաստաթղթերից մեկը, դրա համար էլ Ադրբեջանը ցանկանում է բանակցել առանց միջնորդների: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, ով իր երեք գործընկերների հետ վերջերս ծանոթացել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ  կողմերի առաջարկներին:

«Պետք չէ դիվանագիտական գուրու լինես հասկանալու համար, որ եթե թույլ ես, քեզ  պետք են միջնորդներ, դաշնակիցներ եւ աջակիցներ, որպեսզի դիրքերդ ամրապնդես: Իսկ այսօր ամբողջ բանակցային օրակարգում Ադրբեջանի թելադրանքն է: Բանակցում ենք առանց միջւնորդների, դա Ադրբեջանն է ուզում, բանակցում ենք Ադրբեջանի պայմաններով, երբ զորքերը մեր տարածքում են: Անգամ հումանիտար հարցերը չեն հասցեագրում: Հասել ենք այնտեղ, որ հերոսություն ու աննախադեպ հաջողություն է ներկայացվում գերիների վերադարձը 3 տարի անց: Մինչդեռ եթե խոսում ես խաղաղության մասին, այդ հարցերը պետք է լուծված լինեին որպես բարի կամքի դրսեւորում»,-ասաց նա:

  • Կիսվել: